Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս ձեռքբերումն արտահայտում է գերազանցության ուղու գագաթնակետը․ Ռեյնալդո Տեյշեյրան՝ «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտային
Պորտուգալիայի Բարձրագույն լիգայի՝ Լիգա Պորտուգալի նախագահ Ռեյնալդո Տեյշեյրան շնորհավորել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտային, թիմի պորտուգալացի ֆուտբոլիստներ Գոնսալո Սիլվային, Գոնսալո Գրեգորիոյին, Բրունո Ալմեյդային և Հելդեր Ֆերեյրային՝ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։
Պաշտոնական նամակում նա նշել է․
«Այս ձեռքբերումը արտահայտում է գերազանցության ուղու գագաթնակետը՝ ոչ միայն ցույց տալով ձեր ունակություններն ու նվիրվածությունը, որոնք առանձնացնում են ձեզ, այլև ընդգծելով պորտուգալական տաղանդների հաստատումն արտասահմանում։
Պորտուգալիայի Բարձրագույն լիգան՝ Լիգա Պորտուգալը, արտահայտում է իր հպարտությունը ձեր անցած ճանապարհի համար և գնահատում այն ներդրումը, որը դուք շարունակում եք բերել պորտուգալական ֆուտբոլի միջազգային հեղինակության բարձրացման գործում»։